Իլոն Մասկի SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի աշխատանքը՝ խաթարելով Ուկրաինայի զինուժի գործունեությունը | hetq.am

Իլոն Մասկի SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի աշխատանքը՝ խաթարելով Ուկրաինայի զինուժի գործունեությունը | hetq.am

hetq.am Միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը՝ SpaceX-ը, սահմանափակել է Starlink արբանյակային ինտերնետի արագությունը Ուկրաինայում, ինչը խափանել է Կիևի անօդաչու թռչող սարքերի աշխատանքը։

Այսօր Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ SpaceX-ը սահմանափակել է ռազմական Starlink տերմինալների արագությունը, ինչի հետևանքով ձախողվել է Ուկրաինայի զինված ուժերի մի քանի գիշերային օպերացիա:

«Մեր պաշտպանական ուժերին այս սահմանափակման մասին որևէ նախազգուշացում չի տրվել, ինչի հետևանքով խափանվել է մի քանի օպերացիա»,-գրել է Սերգեյ Բեսկրեստնովը իր Telegram ալիքում:

Արագության սահմանափակումը 10-15 վայրկյանով հետաձգում է կապը անօդաչու թռչող սարքերի հետ և խաթարում դրանց հեռավար կառավարումը։

Starlink-ի արբանյակային ինտերնետի ծառայությունները կենսական նշանակություն ունեն ուկրաինական ռազմական օպերացիաների համար։ Ուկրաինայի զինված ուժերը լոգիստիկ, կապի և այլ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում կախված են Starlink-ից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն