Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել | factor.am

Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել

Հրազդանի համայնքային ոստիկանները Մեղրաձոր գյուղի 63-ամյա բնակչի տանը հայտնաբերել են կանեփանման զանգվածով լցված 105 փաթեթ՝ շուրջ 3 կգ ընդհանուր քաշով, ինչպես նաև զենք և զինամթերք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչը կանեփ է աճեցնում, չորացնում տան տանիքում և օգտագործում թմրանյութ։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում, բացի կանեփանման զանգվածով փաթեթներից, հայտնաբերվել են նաև երկու ինքնաշեն ատրճանակ, ականանետի արկ, ինքնաձիգի երկու պահեստատուփ և փամփուշտներ։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն