NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ | factor.am

NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ | factor.am

factor.am ՆԱՏՕ-ի ռազմական նավերին ծառայություններ մատուցող ընկերության դեմ իրականացվող անդրսահմանային հետաքննության շրջանակներում այսօր Նորվեգիայում ձերբակալվել է հինգ մարդ, իսկ Ռումինիայում և Գերմանիայում իրականացվել են խուզարկություններ։

Ընկերությունը կասկածվում է կաշառակերության և ավելի քան 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ։ Այս մասին հայտնել է Եվրոպական միության արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը (Eurojust)` ընկերության անունը չնշելով։

Ըստ Eurojust-ի՝ հետաքննության թիրախում է հայտնվել մի ընկերություն և նրա ենթակապալառուները, որոնք, ենթադրաբար, կեղծ հաշիվ-ապրանքագրեր են ներկայացրել ՆԱՏՕ-ի Աջակցության և գնումների գործակալությանը (NSPA): Խարդախությունը վերաբերել է Հյուսիս-Արևմտյան Եվրոպայի նավահանգիստներ այցելող NATO-ի ռազմական նավերին տրամադրված նավահանգստային ու ցամաքային սպասարկման ծառայություններին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն