ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտնել է, որ իդեն թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ։
«Ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է: Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար», – գրել է Բադալյանը՝ իր ֆեյսուքյան էջում։
Բադալյանը նախատեսում էր մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։