azatutyun.am Բրյուսելը քննարկում է Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտի ոչ էական ուղևորությունների լիակատար արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական թղթակից Ռիկարդ Յոզվիակը։
ԵՄ աշխատանքային փաստաթղթում (որը խմբագրության տրամադրության տակ է) նշվում է, որ ամենաարդյունավետ երկարաժամկետ լուծումը կլինի որոշակի երկրների քաղաքացիների համար ոչ էական ճանապարհորդությունների դեպքում վիզաների տրամադրման արգելքը:
Սա կպահանջի ԵՄ վիզաների օրենսգրքի փոփոխություն: Նման որոշումը կարող է ընդունվել ձայների որակյալ մեծամասնությամբ՝ ԵՄ երկրների առնվազն 55%-ի աջակցությամբ, որոնք ներկայացնում են դաշինքի բնակչության առնվազն 65%-ը։
Արգելքի քննարկումը կապված է եվրոպական իշխանությունների մտահոգությունների հետ, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք ԵՄ տարածք մուտք են գործում զբոսաշրջային վիզաներով կամ օգտագործում են դիվանագիտական կարգավիճակը, կարող են ներգրավված լինել հիբրիդային գործողություններում:
Մասնավորապես, Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի միջադեպի գլխավոր կասկածյալը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացի էր, որը ԵՄ էր մուտք գործել Իտալիայի կողմից տրված զբոսաշրջային վիզայով:
Սակայն լիակատար արգելքի շուրջ դեռևս միասնական դիրքորոշում չկա: Հարավային Եվրոպայի որոշ երկրներ դեմ են զբոսաշրջային ուղևորությունների և Ռուսաստանի քաղաքացիների հետ այլ շփումների դադարեցմանը:
2025 թվականին ռուսներին տրամադրվել է 477,878 զբոսաշրջային վիզա, ինչը ռեկորդային թիվ է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր։ Դրանց մեծ մասը տրամադրել են Հունաստանը, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան։
ԵՄ-ն դեռ քննարկում է երեք միջոցառում, որոնք կարող են ներդրվել մինչև լիակատար արգելքի վերաբերյալ որոշում կայացնելը։
Առաջինը Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած ռուսների մուտքի սահմանափակումն է: Ակնկալվում է, որ հյուպատոսությունները վիզայի դիմումները քննարկելիս կկարողանան պահանջել զինվորական ծառայության մասին ապացույց:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում