factor.am Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 15-ի գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Կիրովոգրադի մարզին, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը, գրում է Current time-ը։
Նրա խոսքով՝ հարվածների թիրախում են եղել լոգիստիկ կենտրոնները, արդյունաբերական և տրանսպորտային ձեռնարկությունները։ Զոհվածները Կրոպիվնիցկի քաղաքի բնակիչներ են։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հարձակումը տևել է 10 ժամ։ Վնասվել են նաև բնակելի տներ, դրանց հարակից տարածքներ և ավտոմեքենաներ։ Ընդհանուր առմամբ, Կիրովոգրադի մարզում հարձակումների է ենթարկվել 25 օբյեկտ։
Եվս 2 մարդ զոհվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նովոալեքսանդրովսկի գյուղական համայնքում, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Ռուսաստանը հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել բնակելի տներին։ Պավլոգրադում հրդեհվել են մի քանի առանձնատներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում