Ըստ Միրզոյանի՝ Բաքվի դիրքորոշումը անկլավների հարցում կառուցողական է | azatutyun.am

Ըստ Միրզոյանի՝ Բաքվի դիրքորոշումը անկլավների հարցում կառուցողական է | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի արտգործնախարարն այսօրվա ասուլիսում նկարագրել է անկլավների հարցով հնարավոր լուծումները, որոնց մեկն էլ այսօրվա իրավիճակի պահպանումն է, երբ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները մնում են երկրներին:

«Լուծումներից մեկն սա է. կարող են անկլավները, որոնք երկրները ունեցել են, մեկը մնա մյուսին, մյուսը մնա՝ մյուսին, կարող են փոխանակվել, կարող են ուրիշ տարբերակներ լինեն , այսինքն համարժեք տարածքներ իրար տրամադրվեն սահմանի մոտ», – ասաց Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ սրանք դեռ քննարկվող տարբերակներ են:

«Եթե Հայաստանի 29 743 քմ-ից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստանանք, այսինքն տարածքի փոփոխություն լինի, դա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է և հնարավոր չէ խուսափել դրանից», – հայտարարեց արտգործնախարարը՝ հավելելով, որ Բաքվի հետ բոլոր տարբերակները խորությամբ կքննարկվեն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն