factor.am Արցախի նախկին պետնախարարի խորհրդական, իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը Կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, COP17 համաժողովի շրջանակում սպասվող քայլերին և պաշտոնական եզրույթների փոփոխությանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ հիմնարար իրավունքներից միակողմանի հրաժարվելն ու զիջումներ անելը խաղաղություն չեն բերելու, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական ու հայատյաց քաղաքականությունը։
«Հիմնարար իրավունքների հարցում միակողմանի զիջում անելը չի նշանակում, որ հանցագործը մոռանալու է ամեն ինչ, եթե նույնիսկ դու մոռանում ես»,- ընդգծեց Բեգլարյանը։
Նա հավելեց, որ իշխանության նման դիրքորոշումը պայմանավորված է բացառապես սեփական իշխանությունը պահելու շահով։ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն պաշտպանում արցախցիների իրավունքները, այլև բազմաթիվ ձևերով խանգարում են քաղաքացիական պայքարին։
Ըստ նրա՝ խոչընդոտները դրսևորվում են․
-միջազգային դատական ատյաններից ու միջպետական գանգատներից հրաժարվելով,
-արցախցիներին վերադարձի իրավունքից հրաժարվելու հորդորներով,
-միջազգային համաձայնագրերից Արցախի թեման հանելով,
-հոգևոր-մշակութային կոթողների ու եկեղեցիների ոչնչացումն ըստ էության լեգիտիմացնելով։
Անդրադառնալով Երևանում անցկացվող COP17 համաժողովին՝ Բեգլարյանն ընդգծեց, որ միջազգային բարձրաստիճան պատվիրակությունների այցը հերթական հնարավորությունն է «կաթիլ առ կաթիլ» Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու համար։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ միամտություն կլինի կարծել, թե միայն լսելով հարցերը կլուծվեն, սակայն պայքարը պետք է շարունակել՝ հույս ունենալով, որ մի օր Հայաստանը պետականորեն կստանձնի այդ պատասխանատվությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում