azatutyun.am Անկլավ-էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակներ կան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով՝ «Իմաստն այն է, որ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ ու էքսկլավներ չլինեն»:
Երեկ վարչապետը հայտարարեց, որ անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ: «Սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն», – նշեց Փաշինյանը:
Լրագրողի հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ ունե՞ն վերջնական պայմանավորվածություն այս հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այդ սցենարները նորունթյուն չեն, որ քննարկվել են, դա քննարկվող սցենարներից մեկն է: Ես զգում եմ, որ Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու ընդհուպ գյուղերի բնակիչների շրջանում՝ ո՞նց են անցնելու սահմանը, ոնց են գնալու գալու և այդպես շարունակ»: