Թուրքիան կմասնակցի Երևանում անցկացվող COP17–ին, Ադրբեջանից պատասխան դեռ չկա. Փաշինյան | arm.sputniknews.ru

Թուրքիան կմասնակցի Երևանում անցկացվող COP17–ին, Ադրբեջանից պատասխան դեռ չկա. Փաշինյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Երևանում անցկացվող COP17–ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն կլինի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարությանից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահի դրությամբ դեռ հաստատման տեղեկատվություն գոնե ինձ դեռ չի հասել»,– ասաց նա։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն