Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին | factor.am

Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին | factor.am

factor.am Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր շատ բնական կլինի ունենալ վերջնական և ամբողջական կարգավորում։ Այս մասին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված սահմանի հնարավոր շուտափույթ բացման վերաբերյալ լավատեսությունը, և ով է լինելու հայկական կողմի նոր բանագնացը, Միրզոյանը նշեց․

«Անկեղծ ասած՝ դեռ հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա։ Որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը լինի ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը»։

Նախարարի խոսքով՝ Երևանն ու Անկարան գտնվում են գրեթե ամենօրյա շփումների մեջ, և արդեն իսկ արձանագրվել են տեսանելի առաջընթացներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն