Լավրովը Բաքվում հանդիպել է Ֆիդանի հետ | news.am

Լավրովը Բաքվում հանդիպել է Ֆիդանի հետ | news.am

news.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացնում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Զրույցը տեղի է ունենում Բաքվում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում առանձնազրույց են ունեցել ԱՓՎՄԽ գագաթնաժողովի շրջանակում»,- իր տելեգրամյան ալիքում գրել է դիվանագետը՝ գրառմանը կցելով նաև լուսանկար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն