Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի հարաբերությունների համար. Տոկաև | shantnews.am

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի հարաբերությունների համար. Տոկաև | shantnews.am

shantnews.am Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է համատեղ մշակել տրանսպորտային կապի ռազմավարություն։

Այս մասին նա հայտարարել է Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի 7-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում:

Նա նշել է, որ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող տարածաշրջանը լայն հնարավորություններ ունի տրանսպորտի և կապի ոլորտներում։

Տոկաևի խոսքով՝ ընդհանուր միջանցքները պետությունների միջև երկարաժամկետ վստահություն կառուցելու ամենաարդյունավետ գործիքներից մեկն են։

Տոկաևը շեշտել է, որ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվող հաշտեցման գործընթացը։ Նա նշել է, որ տասնամյակներ տևած առճակատումից հետո երկու երկրների միջև մերձեցումը բացում է նոր հնարավորություններ և ստեղծում է նոր հեռանկարներ Արևելք-Արևմուտք կապերի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն