Հրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհը | shantnews.am

Հրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհը

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։19-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն