arm.sputniknews.ru Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16–ին կժամանի Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների` COP17 գագաթնաժողովին։ Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում մասնակից որոշ առաջնորդների հետ:
Անդրադառնալով COP17–ին` Բաղային ընդգծել է, որ Իրանը կոնվենցիայի առաջին ստորագրողների թվում է և պաշտոնապես միացել է դրան 1996 թվականին:
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 16-30-ը։ Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։