Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Այո, դեմարշ է. Փաշինյանը՝ Բելառուս չմեկնելու մասին | factor.am

factor.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարՁԱՎ Բելառուս պաշտոնական պատվիրակություններ չուղարկելու որոշմանը, «սրտի օլիգարխներ» ունենալու մեղադրանքներին և իր աներորդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ շփումներին։

Անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին և միջազգային շփումներին՝ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքականությունը որոշվում է սեփական պետական շահերով։

«Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, և մեր պատվիրակությունները պաշտոնական չեն գնալու։ Իմ հայտարարությունից հետո որևէ պաշտոնական պատվիրակություն չի գնացել։ Այո՛, դեմարշ է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք նրա աներորդի Հրաչյա Հակոբյանի շփումները տարբեր գործարարների հետ «կանաչ լույս» են վառում վերջիններիս համար, վարչապետը պատասխանեց, որ Հայաստանում որևէ մեկը որևէ մեկի հետ շփվելու մեջ կաշկանդված չէ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն