factor.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության VII գագաթնաժողովում ունեցած ելույթում կրկին հիշատակել է Հայաստանն ու ադրբեջանական քարոզչամեքենային բնորոշ կեղծ մեղադրանքներ հնչեցնել։
Նա 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբն «իմիտացիոն» է որակել, հայտարարելով, թե, իբր, «ռազմական հանցագործներն ու երեխաների մարդասպանները մինչ օրս արժանի պատիժ չեն կրել»։
«Հայաստանի ներկայիս վարչապետն այն ժամանակ օկուպացված Ղարաբաղում հայտարարել է, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Այս բոլոր ապօրինությունների վրա, այսպես կոչված, միջազգային հանրությունն աչք էր փակում։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր պնդում իր իսկ ընդունած բանաձևերի կատարումը։ Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհուրդը մշտապես թիրախավորում էին շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե «Հայաստանի նախորդ կառավարությունը և Ադրբեջանին վնաս հասցրած նախագահները դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը»։
Ալիևը հերթական անգամ փորձել է կեղծ թեզերով արդարացնել 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան ու 2023-ին հայ բնակչության էթնիկ զտումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում