azatutyun.am Մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դատավարությունը։ Նա կալանքի տակ է արդեն երեք ամիս։
Ծառուկյանի հետ մեղադրյալի աթոռին է ևս ութ մարդ։
ԲՀԿ առաջնորդը կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրան մեղադրանք առաջադրվեց փողերի լվացման, հափշտակության և խարդախությունը օժանդակելու հոդվածներով։
Ծառուկյանը մեղքը չի ընդունում, նրա թիմակիցները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։ Քարոզարշավին վարչապետը հրապարակային սպառնում էր ունեզրկել Ծառուկյանին, և ընտրական գործընթացներից հետո իրավապահները մտան նրա առանձնատուն, գետնին տապալեցին միլիոնատիրոջն ու ձերբակալեցին, փակեցին գործարարին պատկանող գրեթե բոլոր ձեռնարկությունները։