factor.am «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել։ Հայցի համար հիմք է հանդիսացել, մասնավորապես, սեպտեմբերի 12-ին հրապարակված Վարդանյանի հարցազրույցը, որտեղ նա, ըստ Կարապետյանի, իր հասցեին վիրավորանք է հնչեցրել։
Սամվել Կարապետյանը դատարանին խնդրում է պարտավորեցնել Արկադի Վարդանյանին իրենից ներողություն խնդրել հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Արկադի Արշավիրի Վարդանյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 12․09․2026 թվականին YouTube սոցիալական կայքի «Noyan Tapan TV» ալիքում հրապարակվող «Քննարկում» հաղորդման ընթացքում հրապարակային եղանակով Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ հետևյալ վիրավորական արտահայտությունները․ «Անտերը դու ես, որ անտերի նման եկել ես քո հայրենիքը և անտեր շան նման էստեղ-էնտեղ հաչում ես ռուսների օգտին, այ անտեր շուն, իսկական անտեր շուն ես, անտեր չի կարելի լինել»:
Ըստ Կարապետյանի պահանջի՝ Վարդանյանը ներողությունը պետք է խնդրի YouTube-ում նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդ ունեցող առնվազն մեկ լրատվամիջոցով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում