ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:
Ըստ որոշման՝ խումբը ձևավորվում է ընկերության գլխավոր տնօրենի միջև երեկ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով։
Աշխատանքային խմբի ղեկավարը ՏԿԵ նախարարի տեղակալն է, կազմում են ՀՀ ԱԳՄԱ, ֆինանսների փոխնախարարները, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալը և այլք՝ համաձայնությամբ։
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ։ Հանդիպման մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Բելոզյորովը լրագրողներին հայտնել է, որ հայկական երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել։ Նա նշել է, որ քննարկումների առանցքում եղել է կոնցեսիոն պարտավորությունների կատարումը: