Փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու վերաբերյալ դատախազների միջնորդությունը մերժվեց | pastinfo.am

Փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու վերաբերյալ դատախազների միջնորդությունը մերժվեց | pastinfo.am

pastinfo.am Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մյուսների գործով նախնական դատալսումները։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝  այն բանից հետո, երբ դատարանը ճշտեց մեղադրյալների ինքնությունը, հանրային մեղադրողները բարձրացրեցին պաշտպան Երեմ Սարգսյանի՝ գործի քննության մասնակցության հարցը։

Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 22-ին Գագիկ Ծառուկյանի գործով քննչական գործողություններին փաստաբան Երեմ Սարգսյանին թույլ չեն տվել մասնակցել որպես փաստաբան՝ հեռացնելով նրան վարույթից։ Ավելին, փաստաբանին ոչ միայն հեռացրել էին վարույթից, այլև փորձել հարցաքննել վկայի կարգավիճակով՝ փորձելով ստանալ հասանելիություն փաստաբանական գաղտնիք պարունակող տվյալներին։ Դատարանն այդ որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել։ Դատախազությունը, որը բողոքարկել է այդ որոշումն, այսօր դատարանում պնդում էր, թե Սարգսյանը չի կարող մասնակցել դատավարությանը։  Երեմ Սարգսյանը նկատեց, որ դատարանը որոշել է, որ քննիչի որոշումը ոչ իրավաչափ է, չի ունեցել ոչ իրավական, ոչ փաստական հիմքեր։ Սարգսյանն ընդգծեց, որ քանի դեռ այդ դատական ակտն օրինական ուժի մեջ է՝ հանրային մեղադրողների միջնորդությունն անհիմն է․ «Եթե նույնիսկ այս որոշումը, եթե չլիներ, իմ մասնակցությանը որևէ խոչընդոտ չկա»։ Սարգսյանին վարույթից հեռացնելու հիմքեր նախագահողը չտեսավ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն