Վահագն Խաչատուրյանն ու Զանզիբարի նախագահը արձանագրել են, որ համագործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում | shantnews.am

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Զանզիբարի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահակն նստավայրում հանդիպել է Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Առաջնորդների գագաթնաժողովին» մասնակցելու համար՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանումը Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից է: Նախագահը նշել է, որ չնայած աֆրիկյան ուղղությունը համեմատաբար նոր է Հայաստանի համար, հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում:

Հուսեյն Ալի Մվինյին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, կարևորել Հայաստանում համաժողովի անցկացումն ու այցը Հայաստան՝ երկկողմ օրակարգի առաջմղման տեսանկյունից:

Զրուցակիցներն արձանագրել են, որ համագործակցության մեծ ներուժ առկա է բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության, արհեստական բանականության և առողջապահության ոլորտներում: Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է Զանզիբարի հետ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն