factor.am Ամերիկացի զինվորականները մշակել են հարվածների նոր ծրագրեր, որոնք, հնարավոր է, նախատեսում են «բոլոր ռումբերի մայր» համարվող GBU-43/B Massive Ordnance Air Blast-ի (MOAB) կիրառում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Դա հնարավոր է այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել ռազմական գործողությունները՝ միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մի քանի ամերիկացի պաշտոնյաների, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
MOAB-ն ԱՄՆ-ի զինանոցում առկա ամենամեծ ոչ միջուկային ռումբն է։ CNN-ի փոխանցմամբ՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում դրա կիրառումը կնշանակեր ռազմական գործողությունների զգալի սրում։ Այս եզրակացությունը հիմնված է այն աղբյուրների հետ զրույցների վրա, որոնք ծանոթ են զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ ռազմական պլանների ներքին քննարկումներին։
«Մի քանի ամիս շարունակ Թրամփն ու նրա խորհրդականները քննարկել են տարբերակներ, որոնք կարող էին հանգեցնել պատերազմի «վերջնական» ավարտին՝ առնվազն տեղեկատվական ազդեցության տեսանկյունից՝ գիտակցելով,թե որքան ոչ ժողովրդական է դարձել այս հակամարտությունը ամերիկացիների շրջանում»,- հաղորդում է CNN-ը նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին։
Դոնալդ Թրամփը հրահանգել է զինվորականներին մշակել Իրանի թիրախներին հասցվելիք լրացուցիչ հարվածների ծրագրեր, որոնք ներառում են «էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը» և հնարավոր է՝ MOAB ռումբի կիրառումը, CNN-ին ասել է աղբյուրներից մեկը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում