Հոկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջիին՝ էկզեկվատուրան հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱՆ-ից։
«Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Դավուդ Յաիջիին գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հաջողություն մաղթելով գործունեության մեջ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրությունում: