factor.am ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երեք երեխա և մեկ ուսուցիչ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ աշակերտների ուղղությամբ կրակ է բացել 16-ամյա մի պատանի, որի անունն ու դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Նախնական տվյալներով՝ հարձակման պահին դպրոցում եղել է շուրջ 400 երեխա և 40 աշխատակից։ Բենդի ոստիկանության հաղորդմամբ՝ երկու մարդ՝ ուսուցիչ և 7-ամյա երեխա, հոսպիտալացվել են։ Տուժածների ստույգ թիվը պարզված չէ։
Հրաձիգը սպանել է մեկ ուսուցչի, ինչպես նաև 5, 8 և 11 տարեկան երեք երեխաների։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում