Մեկնարկում է COP17-ին ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովը | azatutyun.am

Մեկնարկում է COP17-ին ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովը | azatutyun.am

azatutyun.am Երևանում այսօր մեկնարկում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովը։

Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան մեկ տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրների առաջնորդներ։

Երևանում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Թուրքիան գագաթնաժողովում կներկայացնի գյուղատնտեսության նախարարը, տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Նրա խոսքով՝ թուրք նախարարը հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակցող առաջնորդների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն