azatutyun.am Եմենի հարավային Ադեն նավահանգստային քաղաքում գտնվող նախագահական պալատի վրա հութիների հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է երկու անվտանգության աշխատակից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Եմենի տեղեկատվության նախարար Մուամմար ալ-Իրիանին BBC-ին ասել է, որ հինգ բալիստիկ հրթիռ է արձակվել Ալ-Մաաշիկ պալատի վրա։ Վարչապետը և մյուս նախարարները չեն տուժել, սակայն շատերը վիրավորվել են։
Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան ասել է, որ հարվածը ուղղված էր «Ադենում գտնվող Սաուդյան Արաբիայի թշնամու ռազմական գործողությունների շտաբի դեմ»։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան աջակցում է Եմենի կառավարությանը և օդային աջակցություն է ցուցաբերում կառավարամետ ուժերին Իրանի աջակցությունը վայելող հութի ապստամբների դեմ ուղղված հարձակմանը։
Եմենի վարչապետ Շայա ազ-Զինդանին դատապարտել է Ադենի վրա հութիների հարձակումը՝ այն անվանելով «հանցավոր գործողությունների շարունակություն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում