Հոկտեմբերի 15-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Էվրիկա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:
«Մասնավորապես՝
- պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 16,
- չթույլատրված ապրանքատեաականու վաճառքի՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 16,
- առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 3,
- առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 4»,- նշվում է հաղորդագրության մեջ։