Չեմ բացառում Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելը. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Չեմ բացառում Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելը. Դավիթ Խուդաթյան | factor.am

factor.am Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել քննարկումներ՝ էներգետիկ համակարգերը միմյանց միացնելու և անհրաժեշտության դեպքում փոխադարձաբար էլեկտրաէներգիա գնելու հնարավորությունների շուրջ: Այս մասին առաջնորդների գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 8-ին Գորիսում կայացած հանդիպումը երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուների արդեն երկրորդ նմանատիպ շփումն էր: Ըստ նախարարի՝ քննարկվել է ենթակառուցվածքների վերականգնումը, որպեսզի կողմերը կարողանան միմյանց հետ էլեկտրաէներգիայի առևտուր իրականացնել:

«Մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք առկա ենթակառուցվածքները։ Փոքր ներդրումների արդյունքում դրանք արդեն պատրաստ են, և կարող ենք անցնել ավելի գործնական փուլի։ Հայաստանի ռազմավարությունն է՝ որքան հնարավոր է մեծ թողունակությամբ և տարբեր հատվածներով կապվել հարևան երկրների էներգահամակարգերին, ինչպես անում ենք Իրանի և Վրաստանի հետ»,-պարզաբանեՑ Խուդաթյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն