factor.am Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի (CICA) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ դրանք դիմակայել են բազմաթիվ պատմական մարտահրավերների և հիմնված են ամուր ռազմավարական հիմքերի վրա։
««Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքը դրսևորվում է բոլոր ոլորտներում: Մեր առաջնորդների միջև կա բարեկամության և եղբայրության անսասան կապ: Այս կապը փորձարկվել է շատ դժվար ժամանակներում, պատերազմի և ճգնաժամի ժամանակներում»,- ասել է նա։;
Ֆիդանը նշել է, որ չնայած որոշ հարցերի շուրջ ժամանակ առ ժամանակ կարող են լինել տարբեր մոտեցումներ՝ այդ տարբերությունները չպետք է օգտագործվեն երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները խաթարելու համար։ Ընդգծելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում, շարունակելու են վճռորոշ նշանակություն ունենալ՝ Ֆիդանն ասել է, որ անհրաժեշտ է խուսափել այդ հարաբերությունները թուլացնող գործողություններից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում