azatutyun.am Ադրբեջանը հիբրիդային համակարգված աննախադեպ հարձակումների է ենթարկվել, այդ թվում՝ կրոնական և գաղափարախոսական սադրանքների, տեղեկատվական գործողությունների և կիբեռհարձակումների, հայտարարել է խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը։
Խորհրդարանական կառույցի տարածած հայտարարությունում նշվում է, որ Միլի Մեջլիսի և համապատասխան պետական մարմինների համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ «ապակառուցողական գործողությունների հետևում կանգնած են երկրի ներսում և դրսում ազդեցության գործակալներ, հաքերային խմբեր, արտասահմանյան լրատվամիջոցներ և բոտնեթեր»։
Ընդորում, ապատեղեկատվական բովանդակությունը տարածվում է, այդ թվում՝ հարևան և բարեկամ պետությունների տարածքներից, թվացյալ անկախ թվային ալիքներով, նշում է հանձնաժողովը։ Թե որ երկրների մասին է խոսքը, հայտարարությունում չի նշվում:
Այս հարձակումների հիմնական նպատակն է «հասարակությունը պառակտել ըստ էթնիկ և կրոնական պատկանելիության, խաթարել պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը և ազատությունների պաշտպանության քողի տակ պարտադրել օտար արժեքներ», ասվում է հայտարարությունում:
Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը հնչում է երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ դպրոցական համազգեստի մասին կառավարության նոր կարգավորումների կիրառման ընթացքում հիջաբ կրող աշակերտներին և ուսուցչուհիներին թույլ չէին տվել մտնել ուսումնական հաստատություններ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում