azatutyun.am Ալբանիայում ուսանողական ցույցերը մայրաքաղաք Տիրանայից տարածվել են մի քանի այլ քաղաքներում։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը: Բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ, տասնյակ մարդիկ վիրավորվել և ձերբակալվել են։
Երեկ Տիրանայում երրորդ օրն անընդմեջ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Շկոդերում և հարավի ափամերձ քաղաքներում։
Շկոդերում ցուցարարները կոտրել են քաղաքապետարանի պատուհանները և քարեր նետել իշխող Սոցիալիստական կուսակցության և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության գրասենյակների վրա:
Հարավարևելյան Կորչա քաղաքում ցուցարարները կոտրել են դպրոցի պատուհանները, փակել փողոցներ: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել մի քանի վայրերում:
Բախումներ են եղել նաև Տիրանայի մի քանի թաղամասերում: Ցուցարարները քարեր են նետել, կոտրել խանութների ցուցափեղկեր, բարիկադներ կառուցել և աղբամաններ այրել: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է օգտագործել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում