Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում | news.am

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել «Պար-Արտ» ՍՊԸ-ին պատկանող խանութներում (հասցեներ՝ ք. Երևան, Մարգարյան 23/6 և Անդրանիկի 148/2)։

Պարզվել է, որ տեղական շուկայից ձեռք բերված ապրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և իրացվում է առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի և հայերեն մակնշման, «Lex Blue Slims» և «Lex Blue Superslims» տեսակի ծխախոտային արտադրանքն իրացվել և իրացվում է առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն