Շատերդ ունեք երեխաներ, որոնք վստահում են մեզ. Գուտերեշը խոսեց վերականգնվող էներգիայի մասին | arm.sputniknews.ru

Շատերդ ունեք երեխաներ, որոնք վստահում են մեզ. Գուտերեշը խոսեց վերականգնվող էներգիայի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Երևանում ՀՀ իշխանություններին և COP17–ի բոլոր մասնակիցներին կոչ արեց ուշադրություն դարձնել վերականգնվող էներգետիկային ու շարժվել այդ ուղղությամբ։

«Վերականգնվող էներգիան այսօր արագ, էժան, նոր աղբյուր է էլեկտրաէներգիայի համար։ 2010 թվականից արևային էներգիայի գինը 90 տոկոսով նվազել է, գլոբալ, մաքուր էներգիայի ուղղությամբ ներդրումները աճել են գրեթե 2 անգամ` համեմատած հանածո վառելիքի ուղղությամբ իրականացվող ներդրումների։ Վերականգնվող էներգիան նպաստում է, ածխածնի նվազեցմանը։ Շատ երկրներ արդեն անցում են կատարում քայքայող և հարափոփոխ շուկաներից դեպի վերականգնվող էներգիա»,– հայտարարեց Գուտերեշը Երևանում մեկնարկած COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։

Նա նշեց` ցավոք, ամբողջ աշխարհում, չէ, որ կրճատվում են հարկաբյուջետային ներդրումներն այս ուղղությամբ, սակայն միջազգային ֆինանսական համակարգերը վերադասավորվում են, որպեսզի օգնեն պետություններին հստակ ընտրություն անել մարդկանց, բնության, առողջության և այդ ամենի քայքայման միջև։

«Շատերդ ունեք երեխաներ, թոռներ, նրանք վստահում են մեզ, մենք ենք նրանց առաջնորդները` այդ թվում բնության պահպանության տեսանկյունից։ Պետք է սնուցենք բնությունը, պետք է հրատապ գործենք մեր և մոլորակի ապագան ապահովելու համար»,– եզրափակեց Գուտերեշը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն