ՀՀ–ն նախատեսում է էներգետիկ գործակցություն զարգացնել նաև Ադրբեջանի հետ․ ԱԷԿ-ի տնօրեն | arm.sputniknews.ru

ՀՀ-ն նախատեսում է էներգետիկ գործակցություն զարգացնել նաև Ադրբեջանի հետ․ ԱԷԿ-ի տնօրեն | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանը նախատեսում է էներգետիկ ոլորտում գործակցություն զարգացնել ոչ միայն Իրանի և Վրաստանի, այլև հեռանկարում՝ Ադրբեջանի հետ։ Այս մասին «Ռուսական էներգետիկ շաբաթ» 9-րդ միջազգային համաժողովում հայտարարեց Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը` հավելելով, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է էներգետիկ տարբեր ծրագրերի։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն էլեկտրաէներգիա է մատակարարում Իրանին՝ դրա դիմաց փոխանակման սկզբունքով բնական գազ ստանալով, ինչպես նաև Վրաստանին։

«Իհարկե, այս ամենը կարևոր նշանակություն ունի երկրի անվտանգության, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության համար։ Հետևաբար, մեզ համար ատոմակայանի անվտանգությունը միայն տեխնիկական պահանջների պահպանման հարց չէ։ Դա երկարաժամկետ պատասխանատվություն է պետության, հասարակության և ապագա սերունդների առջև»,– ասաց նա։

Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի 30–40 տոկոսն արտադրվում է ատոմակայանում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ատոմակայանում իրականացվել են վերակառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներ։ Ըստ նրա` թարմացվել են հիմնական տեխնոլոգիական սարքավորումները, կառավարման և էլեկտրամատակարարման համակարգերը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն