azatutyun.am Արդյոք Ղազախստանը հետաքրքրված է հայկական երկաթուղիների կառավարումը ստանձնելով. Երևանում ՄԱԿ-ի կենսաբազմանության համաժողովին՝ COP 17-ին մասնակցող Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, լսելեց «Ազատության» այս հարցը, սակայն չպատասխանեց:
Հայկական երկաթուղիների կառավարումը ռուսական ընկերությունից երրորդ երկրի փոխանցելու հնարավորությունը նախկինում բարձրացրել էր Հայաստանի վարչապետը՝ որպես հնարավոր տարբերակ նշելով նաև Ղազախստանը։ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբից պնդում էր, թե երկաթուղիների ռուսական կառավարման պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում դրանից:
Երկու օր առաջ, սակայն, Փաշինյանն ընդունել էր «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին։ Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Երևանն ու Մոսկվան այժմ քննարկում են ոչ թե հայկական երկաթուղու 30-ամյա կոնցեսիան այլ երկրի վաճառելու, այլ երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու հարցը: