«Թեհրանը մտահոգություն չունի TRIPP-ի վերաբերյալ». Աբբաս Արաղչի | azatutyun.am

«Թեհրանը մտահոգություն չունի TRIPP-ի վերաբերյալ». Աբբաս Արաղչի | azatutyun.am

azatutyun.am Թեհրանը մտահոգություն չունի TRIPP-ի վերաբերյալ, այսօր Երևանում հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովին՝ COP 17-ին մասնակցող Աբբաս Արաղչին ասաց՝ վստահում են հայ գործընկերներին:

Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Հայաստանի հարավով անցնող ու Նախիջևանը Ադրբեջանին կապող TRIPP նախագիծը շահավետ է նաև տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի և Իրանի համար: Բայց ԱՄՆ-ի հետ պատերազմող Իրանը մի շարք վերապահումներ է ներկայացրել հայ – ամերիկյան այս նախագծի առնչությամբ: Իրանի դեսպանը, մասնավորապես, ասել էր, թե Թեհրանը դեմ չի լինի հայ – ամերիկյան նախագծին, եթե իր հարևան տարածքներում Միացյալ Նահանգների ռազմական կամ անվտանգային ներկայությունը բացառվի, և եթե այն չվնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, քանի որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։

Այսօր ավելի վաղ նաև Հայաստանի արտգործնախարարն էր ասել, թե Իրանի իշխանությունները հստակ պատասխաններ են ստացել հայկական կողմից՝ իրենց սահմանին ամերիկյան ներկայության վերաբերյալ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն