azatutyun.am Ուկրաինական զինուժն անօդաչու թռչող սարքերով երեկ երեկոյան և գիշերը լայնածավալ հարձակում է գործել Մոսկվայի վրա, ինչի հետևանքով Ռուսաստանի մայրաքաղաքի բոլոր չորս օդանավակայանները գրեթե ողջ գիշեր փակ են եղել, չեղարկվել կամ հետաձգվել է հարյուրից ավելի չվերթ, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Ըստ «Մոսկվա» լրատվական գործակալության՝ Մոսկվայի օդանավակայաններում մոտ 160 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանները փակ են եղել մոտ վեց ժամ:
Գիշերային սահմանափակումների պատճառով Դուբայից Մոսկվա թռիչքը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում: Ուղևորներին առաջարկվել է Մոսկվա մեկնել ավտոբուսով, հայտնում է «Օստորոժնո Նովոստի» լրատվականը։
«Պուլկովո» օդանավակայանը նույնպես ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, չեղարկվել կամ հետաձգվել է 37 թռիչք, ևս ինը հետաձգվել է։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվային մոտեցող գրեթե 100 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում