Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև դիտորդական առաքելությունների իրականացման մեխանիզմներին և դրանց հետագա զարգացման հեռանկարներին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև խորհրդարանական երկխոսության միջոցով համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։