factor.am Հինգշաբթի երեկոյան տեխնոլոգիական մագնատ Իլոն Մասկը Tesla-ի երկրպագուներին հնարավորություն է տվել մոտիկից տեսնել էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության նորագույն և, հնարավոր է, ամենահավակնոտ նախագիծը՝ երկար սպասված Tesla Roadster-ը, գրում է Euronews-ը։
«Մեզ հանդիսատես է պետք՝ ապացուցելու համար, որ սա ոչ թե արհեստական բանականություն է (ԱԲ), ոչ էլ գերբանականություն (ԳԲ)։ Այսպիսով, դուք կկարողանաք բոլորին ասել, որ դա տեսել եք ձեր սեփական աչքերով։ Որովհետև այն, ինչ կտեսնեք, դժվար է հավատալ»,- ասել է Մասկը ուղիղ եթերով հեռարձակվող միջոցառման մասնակիցներին։
Տպավորիչ ցուցադրության ընթացքում Roadster-ը՝ ձեռքով կառավարվող Tesla-ի միակ ավտոմեքենան, բարձրացել է կորաձև թեքահարթակով, շրջվել գլխիվայր, ապա թռիչք կատարել դրա եզրից, օդում պտույտ գործել և բարեհաջող վայրէջք կատարել հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո։
«Դե՝ ստացվեց»,- նշել է Մասկը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում