Էրդողան-Փաշինյան հանդիպումները «միտված են կարգավորումը առավելագույն մակարդակին բարձրացնելուն» | azatutyun.am

Էրդողան-Փաշինյան հանդիպումները «միտված են կարգավորումը առավելագույն մակարդակին բարձրացնելուն» | azatutyun.am

azatutyun.am Նախագահ Էրդողանի հանդիպումները վարչապետ Փաշինյանի հետ միտված են հայ – թուրքական կարգավորումը «առավելագույն մակարդակի» բարձրացնելուն, Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին:

Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովին մասնակցող թուրք պաշտոնյան ասել է՝ հայ – թուրքական կարգավորումը նոր թափ է ստացել այս տարվա մարտից, երբ «Թուրքական ավիաուղիները» սկսեց թռիչքներ իրականացնել դեպի Երևան:

«Թուրքիան ցանկանում է, որ տարածաշրջանում ավելանա խաղաղությունն, անդորրն ու բարեկեցությունը, և իհարկե, մենք շարունակում ենք այս [կարգավորման] գործընթացը: Հուսով եմ, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների թափ առնելը, կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր ձեռքբերումներ կտա թե՛ երկու երկրներին, թե՛ տարածաշրջանին», – ասել է Իբրահիմ Յումակլին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն