Բնապահպանությունը ԶՊՄԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է. Ռոման Խուդոլի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Բնապահպանությունը ԶՊՄԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է. Ռոման Խուդոլի | factor.am

factor.am Բնապահպանությունը, արդյունաբերական և աշխատանքային անվտանգությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության կարևորագույն ուղղություններից են։ Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ին հայտարարեց ԶՊՄԿ-ի գործադիր տնօրեն Ռոման Խուդոլին:

«Եթե վերցնեք ԶՊՄԿ-ն, ապա արդյունաբերական անվտանգությունը, աշխատանքային անվտանգությունը և բնապահպանությունը մեր գործունեության կարևորագույն ուղղություններից են։ Դա այդպես է»,- ասաց Խուդոլին։

Անդրադառնալով թափանցիկությանը՝ նա նշեց, որ բնապահպանական գործունեության և դրա հետևանքների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը։

«Երբ խոսում ենք թափանցիկության մասին, այն պետք է լիակատար լինի, և մենք գնում ենք այդ ուղղությամբ, որպեսզի իրականում բնապահպանական գործունեության մասին ինֆորմացիան կամ դրա հետևանքների մասին ինֆորմացիան լինի բաց»,- նշեց ԶՊՄԿ-ի գործադիր տնօրենը:

Խուդոլին որպես օրինակ մատնանշեց Չինաստանը, որտեղ, նրա խոսքով, բնապահպանական տվյալները, այդ թվում՝ արտանետումների վերաբերյալ տեղեկատվությունը, հասանելի են առցանց՝ իրական ժամանակում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն