azatutyun.am Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց կկատարի Թեհրան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:
Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է միջազգային և տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում՝ Իրանի շուրջ իրավիճակի և լարվածության նվազեցման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի շեշտադրմամբ:
Նշանակալի ուշադրություն է հատկացվելու բարձր մակարդակով շփումների արդյունքներով վերջերս ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը, երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերին, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: