Ադրբեջանը կրկին ցանկանում է գազ գնել «Գազպրոմից» | factor.am

Ադրբեջանը կրկին ցանկանում է գազ գնել «Գազպրոմից» | factor.am

factor.am Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմ»-ից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի  պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը՝ Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր համագործակցությունը «Գազպրոմ»-ի նման հսկայի հետ շատ ճիշտ օրինակ է։ Հավանաբար, SOCAR-ն աշխարհում միակ ընկերությունն է, որը սկզբում գազ էր գնում «Գազպրոմ»-ից, հետո գազ էր մատակարարում «Գազպրոմ»-ին, իսկ այժմ կրկին ցանկանում է գազ գնել»,- ասել է նա։

Լրագրողների հարցին՝ որքա՞ն գազ կցանկանար Ադրբեջանը գնել «Գազպրոմ»-ից, Նասիրովը պատասխանել է, որ առայժմ նման տվյալներ չկան․ «Սա պարզապես արձանագրում է փաստի, որ մենք և՛ գազ ենք գնում, և՛ վաճառում։ Կոնկրետ ծրագրեր չկան»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն