Խաղաղության և կապուղիների ապաշրջափակման օրակարգը կարող է փոխել ՀՀ-ի տնտեսական աշխարհագրությունը. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Խաղաղության և կապուղիների ապաշրջափակման օրակարգը կարող է փոխել ՀՀ-ի տնտեսական աշխարհագրությունը. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

factor.am Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղությունն ու կապուղիների ապաշրջափակումը կարող են էականորեն փոխել երկրի տնտեսական աշխարհագրությունը՝ հնարավորություն տալով ոչ միայն հումք արտահանել, այլև ձևավորել ավելի լայն հանքարդյունաբերական և արդյունաբերական էկոհամակարգ։ Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով՝ կրիտիկական հանքային ռեսուրսների պահանջարկը շարունակելու է աճել։ Միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով»,- նշեց Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի հանքարդյունաբերության երկար պատմություն և միջազգային շուկաներում պահանջված մետաղներ, այդ թվում՝ պղինձ և մոլիբդեն։

«Մեր խնդիրը պարզապես ավելի շատ հանքարդյունաբերություն ունենալը չէ։ Մեր խնդիրը որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալն է»,– ասաց Գրիգորյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն