factor.am Երևանում անցկացվող COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում հայտարարվել է մինչև 2030 թվականն ավելի քան 100 երկրում անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման համար լրացուցիչ 500 միլիոն դոլար ներդնելու մասին։
«Բեզոս Երկրի հիմնադրամի» գործադիր տնօրեն և բնապահպանական լուծումների ուղղության ղեկավար Քրիստիան Սամփերը հայտնել է, որ այդ նպատակով ստեղծվում է «Տեսակների վերականգնման դոնորների» դաշինք, որը միավորում է ինը մասնավոր դոնորների։ Սամփերի խոսքով՝ ֆինանսավորումը կաջակցի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 4-րդ թիրախի իրականացմանը, որը նախատեսում է կանխել մարդու գործունեության հետևանքով տեսակների անհետացումը և նպաստել անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնմանը։
Նա նշել է, որ Բնության պահպանության միջազգային միության՝ IUCN-ի Կարմիր ցուցակի համաձայն՝ ավելի քան 31 հազար տեսակ դասակարգված է որպես բնության մեջ անհետացած, կրիտիկական վտանգված կամ վտանգված։ Դրանց թվում ավելի քան 10 հազարն ունեն կրիտիկական վտանգված կարգավիճակ, իսկ այդ խմբի տեսակների 10%-ի պոպուլյացիաներում մնացել է 50-ից պակաս առանձնյակ։
Սամփերը նաև տեղեկացրել է, որ «Մեր մոլորակի պաշտպանություն» կոալիցիայի անդամները մինչև 2026 թվականի վերջը կտրամադրեն իրենց՝ մինչև 2030 թվականը բնության պահպանության համար 5 միլիարդ դոլար ներդնելու պարտավորության 3.7 միլիարդ դոլարը։ Կոալիցիան միավորում է 12 մասնավոր դոնորների։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում