Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել նրա առաջին այցը Հայաստան, ինչպես նաև մասնակցությունը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին ու COP17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
Խալեդ Էլ-Էնանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել COP17 համաժողովի անցկացումը Հայաստանում:
Զրուցակիցներն անդրադարձել են Կազմակերպության արդիականացման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանն ու «Կրթություն հանուն խաղաղության» օրակարգի առաջմղմանը:
Քննարկվել են նաև նոր տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության:
Հանդիպման ընթացքում կարևորվել են 2027թ. Ֆրանկոֆոնիայի խաղերի շրջանակում մշակույթի և արհեստական բանականության համաժողովի անցկացումը, ինչպես նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը»,- նշված է հաղորդագրությունում։