Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին | factor.am

Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին | factor.am

factor.am Ադրբեջանի կրթական հաստատություններում հիջաբ կրելու նոր սահմանափակումների ֆոնին շարունակում են տեղեկություններ ստացվել ձերբակալությունների և վարչական կալանքների մասին, հաղորդում է ադրբեջանական անկախ Meydan TV-ին։

Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Պրիվոլնոյե գյուղում, Meydan TV-ին հասած տեղեկությունների համաձայն, հիջաբ կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցերից հետո ձերբակալվել է ավելի քան տասը մարդ։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածներին տեղափոխել են դատարան, որը նրանց նկատմամբ նշանակել է 20-օրյա վարչական կալանք։

Ձերբակալվածների ինքնությունը, նրանց ձերբակալության կոնկրետ հանգամանքները և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածները, որոնցով նրանք ենթարկվել են պատասխանատվության, առայժմ հայտնի չեն։ Իրավապահ մարմինները տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։

Եվս մեկ դեպք է տեղի ունեցել Աբշերոնի շրջանի Մամեդլի գյուղում։ Այնտեղ 28-ամյա Ռաֆայել Հուսեյնզադեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 11-ին դպրոցի ցանկապատի պատին գրել է «Ազատությո՛ւն հիջաբին» կարգախոսը։ Նրա հոր՝ Ֆիզուլի Հուսեյնովի խոսքով՝ երիտասարդն այդ կերպ բողոք է արտահայտել դպրոցական համազգեստի վերաբերյալ Նախարարների կաբինետի նոր պահանջների դեմ։ Հոկտեմբերի 14-ին Աբշերոնի շրջանային դատարանը քննել է Ռաֆայել Հուսեյնզադեի գործը և նրա նկատմամբ նշանակել 30-օրյա վարչական կալանք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն