shantnews.am Շաբաթ առավոտյան Պակիստանի Բելուջիստան նահանգում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի երկրաբանական հետազոտությունների կենտրոնին (GFZ):
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է մոտ 10 կմ խորության վրա, Խուզդար շրջանում», – հայտնել են կենտրոնից։
Այս տարածաշրջանում բնակվում է ավելի քան 14.9 միլիոն մարդ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։