Իսրայելական ուժերը հրետակոծել են Հարավային Լիբանանի յոթ բնակավայր | shantnews.am

Իսրայելական ուժերը հրետակոծել են Հարավային Լիբանանի յոթ բնակավայր | shantnews.am

shantnews.am  Կեսգիշերից սկսած Իսրայելի բանակը հրետանային և գնդացրային կրակի է ենթարկել յոթ բնակավայր և մի քանի տարածք Հարավային Լիբանանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լիբանանյան բանակի դաշտային աղբյուրը։

«Կեսգիշերից ի վեր իսրայելական հրետանին հրետակոծել է Էլ Մանսուրի բնակավայրը, Քֆար Շուբայի և Մեյֆդունի շրջակայքը, Խոդեիտան, Այթա ալ Ջաբալի մոտակայքում գտնվող անտառապատ տարածքը, ինչպես նաև Սլուկիի, Էլ Հուջեյրի և Զիբկինի հովիտները»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Չնայած Լիբանանի և Իսրայելի միջև ընթացող բանակցային գործընթացին՝ վերջինս ռազմական ներկայություն է պահպանում Հարավային Լիբանանի որոշ հատվածներում և գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում սահմանամերձ շրջաններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն